-
24.03.2013|
16:05
ԱՄՆ-ի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ ամենօրյա զբոսանքը՝ 1 ժամից ոչ պակաս, կարող է երկարեցնել կյանքը միջինում 4,5 տարով: Նրանք ուսումնասիրել են 40-ից բարձր ավելի քան 600 հազար ամերիկացիների օրվա ռեժիմը:
-
24.03.2013|
15:16
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան նույնիսկ օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հետևանքով հիվանդանալու հավանականությունը:
-
22.03.2013|
17:33
Հայաստանում բնակվող մոտավորապես 3400 խուլեր, հասարակությանն անդամագրվելու խնդիր ունեն : Նրանք, ի տարբերություն սովորական մարդկանց, թեև խոսում են ժեստերի լեզվով, բայց իրենց հաշմանդամներ չեն համարում:
Խուլերն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենամեծը աշխատատեղի հարցն է:
-
22.03.2013|
12:25
Մայրաքաղաք Աբու Դաբիից 170 կմ հեռավորության վրա գտնվող Շարժան ԱՄԷ-ի յոթ էմիրություններից մեկն է: Այստեղ 1970-ականներին ձևավորված համայնքի համար 1998-ից գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, իսկ եկեղեցու հարևանությամբ կառուցված շենքում մշտական հանգրվան է գտել 1980-ին հիմնադրված հայկական միօրյա վարժարանը, որը, ի պատիվ համայնքի բարերար Հարութ Օհաննեսյանի, վերանվանվել է «Օհաննեսյան հայկական վարժարան»: Նույն համալիրի տարածքում տեղադրված է «Ապրիլեան նահատակաց յուշակոթող» խաչքարը (1999), որտեղից ամեն տարի մոմավառությամբ սկսվում է Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությունը: Հետագա հրապարակումներում մանրամասն կպատմեմ թե՛ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, թե՛ Օհաննեսյան վարժարանի մասին:
-
20.03.2013|
17:18
Հանրապետությունում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։
-
20.03.2013|
16:29
Ազնիվ չեն և խաբեբա են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գլխից մեծ-մեծ բաներ են խոստանում ժողովրդին՝ հեսա հաղթելու ենք, հեսա ռեժիմը տապալելու ենք, հեսա իշխանափոխություն ենք անելու, երկիրը մաքրելու ենք: Հաշվեք, թե նման չիրականացած խոստումները որքան թանկ են նստում հայ մարդկանց վրա, որոնք ձեզ հավատում են:
-
20.03.2013|
16:13
Տաքսու վարորդները տարակուսում են. «Ինչո՞ւ պարտադրեցին դեղին համարները, որ հետո էլ հանել տան էլի պարտադրանքով»։ Առաջիկայում կառավարությանն է ներկայացվելու նոր նախագիծ, որով նախատեսվում է հեշտացնել տաքսու վարորդների գործը։
-
19.03.2013|
15:30
Պարզվում է, բացի քաղաքական գործընթացներից, Հայաստանում պակաս ցավոտ չեն նաև մնացած գործընթացները: Եթե չասենք` ավելի ցավոտ:
-
18.03.2013|
20:01
Թբիլիսյան խճուղի 1/2 հասցեում կայացավ Հայաստանում համաշխարհային ավտոմոբիլային արտադրության առաջատարներից մեկի` «Հոնդա Մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հոնդա Մոտոր» ընկերության Եվրոպայի, ԱՊՀ-ի, Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանային նախագահ Մանաբու Նիշիմայեն, «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, բիզնեսի, առողջապահության, արդյունաբերության ոլորտի բազում ներկայացուցիչներ:
-
17.03.2013|
16:27
Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ եթե տղամարդիկ օրական 780 գրամ քաղցր ըմպելիքներ են օգտագործում, ապա նրանց մոտ 20 տոկոսով բարձրանում է սրտի կաթված ստանալու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «CBS» պարբերականը:
™è ·è„™è èŠ’è ™è ·è„™è œè„—ç‚‰/other" rel="nofollow">Այլ