ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Թե ինչ նպատակներ ունի Ադրբեջանը՝ առանց թաքցնելու, բացահայտ հայտարարում է Ալիևը

Թե ինչ նպատակներ ունի Ադրբեջանը՝ առանց թաքցնելու, բացահայտ հայտարարում է Ալիևը
02.10.2025 | 11:22

Ադրբեջանի պետական բյուջեի ռազմական ծախսերի վերջին տարիների դինամիկան հստակ և խոսուն պատկեր է տալիս՝

2021 թ․ – մոտ 2.7 մլրդ ԱՄՆ դոլար

2022 թ․ – մոտ 3.0 մլրդ ԱՄՆ դոլար

2023 թ․ – մոտ 3.56 մլրդ ԱՄՆ դոլար

2024 թ․ – մոտ 3.86 մլրդ ԱՄՆ դոլար

2025 թ․ – շուրջ 4.9 մլրդ ԱՄՆ դոլար

2026 թ․, ըստ Ալիևի հայտարարության, նախատեսվում է մոտ 5.2 մլրդ ԱՄՆ դոլար։

Այս թվերը ցույց են տալիս անընդհատ աճող, իսկ որոշ տարիներին նույնիսկ թռիչքային աճ ունեցող դինամիկա։ Եթե 2021-ին ռազմական ծախսերը կազմում էին 2.7 միլիարդ, ապա ընդամենը չորս տարի անց այդ թիվը գրեթե կրկնապատկվել է։

Այստեղ բնական հարց է ծագում՝ արդյո՞ք այս երկիրը պատրաստվում է խաղաղության։ Խաղաղությանն ուղղված քաղաքականության պարագայում սովորաբար նկատվում է ոչ թե սպառազինության մրցավազք, այլ աստիճանական կրճատում կամ առնվազն կայունացում։ Սակայն Բաքվի պարագայում մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացին․ պետությունը սիստեմատիկ կերպով ավելացնում է պաշտպանական և ուժային կառույցների ֆինանսավորումը։ Սա չի կարող չառնչվել նաև տարածքային հավակնությունների հետ, ինչպես նաև տարածաշրջանում սեփական դիրքի ուժային ամրապնդման ռազմավարության հետ։

Զուգահեռ՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարչախումբը գնում է բոլորովին այլ ուղիով՝ կրճատելով ռազմական ծախսերը։ Արդյունքում ստեղծվում է ծայրահեղ ասիմետրիա․ մի կողմից պետություն, որը հետևողականորեն մեծացնում է իր ռազմական պոտենցիալը, մյուս կողմից՝ պետություն, որը թուլացնում է իր պաշտպանունակությունը։ Սա տանում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, որովհետև ակնհայտ ուժեղի մոտ կա զենքի ուժով իր նպատակներին հասնելու գայթակղություն։ Իսկ թե ինչ նպատակներ ունի Ադրբեջանը՝ առանց թաքցնելու, բացահայտ հայտարարում է Ալիևը։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ․Գ․

Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար դատապարտվել է ազատազրկման։

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ