ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՄԵ՜ՂՔ ԷՐ ԹՌՉՆԱԿԸ

ՄԵ՜ՂՔ ԷՐ ԹՌՉՆԱԿԸ
13.10.2009 | 00:00

Մոսկվա մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Քոչարյանին: Բայց քանի որ նա սովորություն չունի անուններով խոսելու և կոդավորում է ասելիքը. երեկվա կոդն «ակտիվացնելուց» հետո պարզվեց` բացի Քոչարյանից նա նկատի է ունեցել էլի մեկին: Դե, նրան, ով մոտ է վագրերի հետ: Չէ, նկատի չունենք առյուծների նկատմամբ հատուկ սիրով առլեցուն Գագիկ Կոլյայիչին: Վագրաթռիչին նկատի ունենք` Վարդան Մինասիչին, որը վերջին շրջանում պատմում ու պատմում է, պատմում ու չի հագենում, թե ինչպես ինքը, Քոչարյանը... Հադին, Հուդին գնացին որսի (Աֆրիկա՞). որտեղ` կուզեկուզ, իմա` գաղտնի, որտեղ` նիշը պահած, որովհետև «իրենց ժամանակ զիջումների սանդղակ կար», որից այն կողմ իրենք չէին «զիջվում» «ոևէ» մեկին, որտեղ «մույսը» չէր կարող իրենց զիջումներ պարտադրել (մեղա-մեղա. էլի հիշեցինք, թե ոնց էր Քոչարյանը «պիվա խմեցվում» Սոչիում` Պուտինի կողմից` ռուս լրագրողների բաց աչքի առաջ, ու, փաստորեն, մեր «միակ տղամարդը» չգիտեր` «պիվի» բաժակը ոնց պահի` դոշի վրա՞, ոտների արանքո՞ւմ, թե՞ գոտկատեղից ներքևի մասում` ծնկներին դնի. որոշեց` ոտների արանքում):
Վերջը: Մոսկվայի ճամփին` «Զվարթնոցում» (դե, էն, էլի, որ Բայդենն օդում զանգում-խոսում է Սերժ Ազատիչի հետ` «պրյամո» ինքնաթիռի մեջ), ցյուրիխյան «դեպքերից» անմիջապես հետո Ս. Սարգսյանը հարկ համարեց վերը նշված երկուսին ասել ու ցուցանել.
ա) թե «նիշը» որն է` իր և Նալբանդյան Էդիկի դեպքում, հասկացնելու, որ «չզիջողականությունը» միայն «սիվիլիթասյան» խոսք ու զրիցով չի լինում, այլ կոնկրետ գործով, ինչի ականատեսը եղավ «Սիվիլիթասը»:
բ) Տեսցնել` ինքն ու Մեդվեդևը շատ «մոտիկ» են իրար հետ, և այս գլոբալ խաղում իրենք միասնական են նաև մեծ աշխարհի հետ, և Քոչարյանն իզուր է երազում Պուտինի վերադարձը: Այն, որ Սերժ Ազատիչը տողատակով հարկ է համարել այդքան կտրուկ անդրադառնալ (թեկուզ առանց անուններ տալու) Քոչարյանին ու հարակիցներին, ուրեմն` վտանգներ այդ կողմից իսկապես կան: Մանավանդ այս փուլում: ՈՒստի «հարակիցները» զգուշացվում են` շատ չոգևորվել, անկանոն շարժումներ չանել:
գ) Սերժ Սարգսյանը շատ հստակ ղարաբաղյան խնդրում զիջումների ու տարածքների վերադարձի մասին բանակցությունների հստակ հասցեատիրոջն է նշում, թերևս մեկընդմիշտ ցանկանալով փակել «սիվիլիթասների» շահարկումները` խնդրո առնչությամբ. «Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել Ադրբեջանի նախագահը (խոսքը վերաբերում է ազատագրված տարածքների վերադարձին- հեղ.), և եթե նկատել եք, հենց այդ պարբերության մեջ որոշակի անորոշություններ կան։ Նա չի ասում` երբ, որտեղ։ Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել։ Նա դժգոհ է բանակցությունների ընթացքից և արդյունքներից, որովհետև մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և միջանկյալ կարգավիճակի հարցերը։ Իսկ եթե նա դժգոհ է, ես այս հարցում նրան ոչնչով օգնել չեմ կարող»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը ոչնչով չի կարող օգնել նաև Քոչարյանին:
Մե՜ղք էր թռչնակը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ