Ինձ բնավ չի հետաքրքրում՝ ով է մեղավոր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազալու կամ գլուխ քորելու կադրերը հայտնվել են համացանցում: Մտահոգիչ երկու հանգամանք կա. երկու տարվա փորձառություն ունեցող «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում ու, ի վերջո, ինչի մասին էր իբրև թե կորոնավիրուսի մասին այդքան չարչրկված ուղերձը:
Երբ մասնագիտությամբ լրագրող վարչապետը պատեհ-անպատեհ առիթով խոսում է գումարով հոդվածներ գրող լրագրողների ու լրատվամիջոցների մասին, միանգամից հարց է ծագում՝ դու՞ էլ ես եղել նրանց թվում, քո ղեկավարած լրատվամիջո՞ցն էլ է նման մեթոդներով աշխատել։ Այսօր էլ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հրովարտակել է․ «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է խոսել։ Լռությունը խախտում է ապրիլյան պատերազմի մասին իր ողջ տեղեկատվությունը հանրության սեփականությունը դարձնելով։
Մինչ պանդեմիան տանում է հազարավոր մարդկանց կյանքեր (ու դեռ որքան կտանի, դեռ հայտնի չէ), աշխարհի մեծերը խոսում են «նոր աշխարհակարգի», այն է` կորոնավիրուսից հետո «ինչպիսի» աշխարհ ունենալու մասին:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...