Երևանի փողոցների ասֆալտին տպված «Մենք գալիս ենք» գրությունը վերջապես բացահայտեց իր հասցեատիրոջը: «Հանրապետություն» և «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունները նախընտրական «Մենք» դաշինքն են կազմել, և հենց այդ նշանաբանով էլ պատրաստվում են ներկայանալ ընտրողներին:
-Հեղափոխության հաղթանակին հասնելու համար պետք է ինքներս մեզ վրա աշխատենք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա աշխատի, մտածելակերպը փոխի, պատասխանատու լինի, գիտակցի, որ մեր երկրի ճակատագիրն ինքն է որոշողը։
Այս օրերին` ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, քաղաքական հիմնական և թեժ քննարկվող թեմաներից մեկն առնչվում է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ այդ ընտրություններին մասնակցությանը։
Այսօր մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտարարել է, թե ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու և իրեն ընտրելու են, որովհետև 30 տարվա չլուծված խնդիրներ է լուծել:
Այս խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական դաշինքը՝ «Ելքը», շատ վաղուց՝ հեղափոխության հենց առաջին իսկ օրից, փլուզվեց, սակայն խմբակցության անդամները շարունակում էին ձևական պահպանել նախկին ձևաչափը։
իմնական դրդապատճառ եղել ու մնում է փողը, որ կուսակցությունները չունեն ու չեն կարող գործել ինչպես արտասահմանում է` ֆինանսավորվելով հասարակությունից, ոչ թե առանձին անհատներից: Իսկ դրա պատճառները սոցիալ-տնտեսականից զատ նաև քաղաքական համակարգի չկայացածության մեջ են:
Արդեն 2 օր է` Հայաստանի Հանապետության միակ լիիրավ իշխանությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է: Վարչապետն ու նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, ԱԺ-ն` նախագահի հրամանագրով լուծարված է, բայց շարունակում է գործել` մինչև դեկտեմբերի 9-ին ընտրվելիք 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն, ԿԸՀ արտահերթ նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...