Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Երկու այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետեր: Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են պաշտպանության և ԱԳ նախարար:
Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վաղը 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ շրջափակել կառավարության շենքը եւ կառավարական այլ շենքերը:
Երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին և դա հսկայական առավելություն համարեց:
Կրեմլում հետևում են Հայաստանի իրադարձություններին և հույս ունեն, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում` լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսով շնորհավորել է վարչապետ Սերժ Սարգսյանին` ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար
Վիկտոր Սողոմոնյանը:
Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին` հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ Աժ-ում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման եզրափակիչ ելույթում՝ արձագանքելով պատգամավորների ելույթներին:
ԱԺ քվեարկությունից հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կողմ և դեմ ձայների համար՝ ընդգծելով, որ քաղաքական կոալիցիան լուրջ պատասխանատվություն է ստանձնում ու պատրաստ է առաջ շարժվել։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...