Երեկ Մամուլի ազգային ակումբում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսն էր: Խնդրո առարկան` Սերժ Սարգսյանի երրորդ վարչապետությունն էր: Ի՞նչ իմացանք ասուլիսից:
Մի քանի շաբաթից Հայաստանում լինելու է նոր վարչապետ ու նոր կառավարություն: Եթե վարչապետի անձը այլևս անհայտ չէ, թեպետ պաշտոնապես հայտարարված չէ, խնդրահարույց է մնում կառավարության կազմը: Նախ և առաջ` կազմավորման սկզբունքը:
Մինչ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե Հայաստանը «Նովգորոդի վեչեն չէ», որ ով բարձր գոռար, նա էլ իշխանություն ունենար, Նիկոլ Փաշինյանը սեփական քաղաքական քարտեզն է պատրաստվում ներկայացնելու և պայքարելու այս իշխանությունների դեմ:
Վարչապետության հետ կապված ՀՀԿ-ն դեռ ինստիտուցիոնալ, պաշտոնական քննարկում չի ծավալել, երբ քննարկենք, կասենք, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Եղանակը վարդագույն տրամադրությամբ խուտուտ է տալիս Հայաստան աշխարհը։ Հանրապետության կառավարությունն այս խուտուտից թևեր առած պատեպատ է խփում երկրի տնտեսությունը, արձանագրելով թռիչքային աճ` ևս 2 մլն դոլար վարկով ծանրացնելով հայաստանյան աշխարհի պարտքի բեռը։ Այսուհանդերձ գարուն է, և վարդագույն է մեր տրամադրությունը...
Երեկ տարածքային կառավարման և զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը «լավագույնս» ձևակերպել է մեր երկրի ամենագլխավոր բացթողումը. երբ մարզպետարաններում կադրային փոփոխությունների մասին են հարցրել, նա նկատել է, որ մարզպետները պաշտոնանկ չեն արվի, վարչության պետերը կհեռացվեն:
Ինչպես և սպասվում էր, նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո քաղաքական, վերլուծական դաշտը շատ թեթև վերապահումներով հանգել է եզրակացության, որ վարչապետական ինտրիգի շուրջ բոլոր հարցերը հանգուցալուծվել են։
Այս օրերին փողոց դուրս եկած ընդդիմադիրների հանդեպ իշխանությունը չեզոք մարտավարություն է ընտրել, ավելին, հատուկ հրահանգ կա՝ ոչ մեկին չհրահրել, չսադրել, խելոք-խելոք հետևել-տեսնել, թե ինչ են ուզում մի քանի մարդկանցով անել:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...