-
22.12.2020|
21:55
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է: Aysor.am-ի հարցին, թե ինչ գործով է Փարամազյանը ձերբակալվել և ում վարույթում է գտնվում գործը՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի մամուլի ծառայություններից ասացին, որ ճշտում են տեղեկությունը:
-
22.12.2020|
21:48
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ հայտնում են Քննչական կոմիտեից:
-
22.12.2020|
21:46
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի ձերբակալությունից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալման որոշումը՝ ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը:
-
22.12.2020|
21:43
Հանրապետության հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
-
22.12.2020|
14:56
Երևանում անհնազանդության ակցիաներ ու գործադուլ է այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Գործադուլին միանալու հայտարարություն էին արել նաև բուհերի դասախոսները, փաստաբանները։
-
22.12.2020|
14:54
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանազատման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներին։
-
22.12.2020|
14:45
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գորիսեցեների բացարձակ մեծամասնության կողմից է ընտրվել և արդեն Գորիսում կատարվող բարեփոխումների խորհրդանիշներից է՝ Tert.am-ի հետ զրույցում հաջակցություն Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ ասաց «Գործընկերություն, ուսուցում» հասարակական կազմակերպության ղեկավար Արտաշես Տոռոզյանը․
-
22.12.2020|
14:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը։
-
22.12.2020|
14:38
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց է ուղղել ֆեյսբուքյան իր էջում:
-
22.12.2020|
14:31
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր: