Պահապա՛ն ամենայնի Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա ցերեկ և գիշեր, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս և արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, և զորացրո՛ւ իմ սիրտը` ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Աղբյո՛ւր անմահության, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս և գործեմ արդարություն, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյան, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Դատավոր արդար, երբ գաս Հոր փառքով` դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և արժանի՛ արա ինձ լսելու արդարներին երկնքի արքայություն հրավիրող երանավետ ձայնը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով բնակվել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա...