28.11.2024|
16:30
Մտավոր ամլություն ունեցողի մոտ Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» աշխատությունը մի իսկական «ավետարան» է, իսկ մաքիավելիզմը պարուրված է ինտրիգների և մանիպուլյացիաների շղարշի մեջ՝ որպես կյանքն ու իշխանությունը պահպանելու փիլսոփայություն։ Նրան ամենևին հասու չէ, որ մաքիավելիզմի էությունը ոչ թե իշխանավորի անհոգի ցանկությունն է՝ գործել հանուն իշխանության պահպանման, ինչպես դա կարող է թվալ առաջին հայացքից, այլ մարդկային հարաբերությունների բնույթի նուրբ ըմբռնման մեջ, որտեղ իշխանությունը միջոց է, նպատակ և գործելու անխուսափելիություն։