Արմենը մինչև հինգերորդ դասարանը վտիտ, թուլակազմ երեխա էր: Չար տղաները հաճախ էին նրան նեղացնում, ճնշում: Հերթական այդպիսի դեպքից հետո հուզված մտել էր տուն, պայուսակը գցել ու գոռացել.
Ցանկանում եմ հավատալ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ նախագահի և վարչապետի խոսքերին, որովհետև չհավատալը նշանակում է գիտակցել, որ կոռուպցիան վերջնականապես հաղթանակելու է երկրում, Հայաստանը պարտվելու է, ավելի ճիշտ, կոռուպցիայի կողմից ամբողջովին խժռվելու է ու կործանվելու:
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին կից լեզվի պետական տեսչությունը կոչված է մշտապես հսկողության տակ պահելու «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրի կատարումը, ՀՀ պետական լեզվի կանոնարկման, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության և ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովումը:
Արդեն 1991-ին պարզ էր գերխնդիրը` երկրում ձևավորել գերազատական (շուկայական) հարաբերություններ. ձևով` ժողովրդավարական, բովանդակությամբ` բռնազավթողական (խեղկատակային ենթատեքստով)։
Մեր իշխանությունները սրբորեն, կետ առ կետ կատարեցին իրենց վրա դրված բոլոր պարտավորությունները, ցույց տվեցին արտաքին ուժերին ծառայելու իրենց հմտությունն ու պատրաստակամությունը, տաղանդն ու նվիրվածությունը: Իսկ Հայաստա՞նը, Հայաստանի խնդիրնե՞րը...
Վերջերս ՌԴ Պետդուման առանց այլևայլության և օրենքի ուժով արգելեց անհեթեթ և արտառոց անունների գործածումն անծայրածիր և ծայրաստիճան բազմազգ Ռուսիայում։ Այսինքն, այն անունների, որոնք թվանշան են պարունակում, քրեական արտահայտություններ են կրում և այլն։
1993 թ. գրողների միության առաջին հարկի փոքրիկ սենյակում տեղավորված «Առագաստ» շաբաթաթերթի խմբագրություն հաճախ էր այցելում Արարատի շրջանի Լուսառատ գյուղի բնակիչ Եղիշե Ջալլաթյանը՝ մեր հավատարիմ ընթերցողներից մեկը:
Երևի ոչ ոք այնպես լավ և բազմակողմանի չի ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես ես: Երևի ոչ ոք այնպես խոր և օբյեկտիվ երբևէ չի վերլուծել նրա էությունը, անցած քաղաքական ճանապարհը, թաքնված, վերամբարձ մտքերը, ինչպես ես:
Հայ հանրային միտքը վերջերս ալեկոծվեց և մի վերջնագիր-ուղերձ հղեց ՄԱԿ-ին։ ՈՒղերձը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն փրկել համաշխարհային խայտառակությունից։ Զուտ հայեցի և ազնվական է նպատակը։
Նիկոլի որոշածը պարզ է. ներքին դիմադրության տոտալ չեզոքացում։ Ինչու՞ է դա պետք Նիկոլին։ Ես հեռու եմ այն մտքից, որ այդ որոշումը միայն ներքաղաքական ենթատեքստ ունի։ Ցավոք, ներընդդիմադիր իրողություններն այնպիսին են, որ իշխանություն պահելու համար Նիկոլը նման քայլերի գնալու անհրաժեշտություն չունի...