Օր չկա, որ հայերիս ականջին չհնչի. «Հայաստանն ու հայերս փոքր երկիր ու ազգ ենք»: Իրենց այսօրինակ կարծիքը բարձրաձայնում են թե պետական այրերն ու լիրիկները, թե ճշգրիտ ու հումանիտար ոլորտի ներկայացուցիչները, թե ուսյալներն ու թերուսները, հայախոսներն ու հայազգի այլախոսները:
16 տարի և 3 օր առաջ ձեր խոնարհ ծառան շփոթահար նավարկում էր խորհրդարանի միջանցքներում։ Դուք ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ, ես մեղայականս եմ ներկայացնում՝ ի պաշտոնե, զի ներկայացնում էի «Գործարար շաբաթ» թերթն ու 7 օրը 1 անգամ «Բեկում ակումբ» խորագրի ներքո հարցախեղդում էի երեք իրարամերժ պատգամավորների։
Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում թթվածնի նման է. երբ կա, վայելում ենք նույնիսկ աննկատ, չկա` շնչահեղձ լինելու չափ ծանր է դառնում չգոյությունը: ՅՈՒՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ճանաչողներն աներկբայորեն կհավաստեն, որ նա հենց այդպիսին էր:
Փերինչեքը, այո, շահեց դատը։ Շահեց (չնայած «միջազգային սուտ» է հռչակում աշխարհի բազմաթիվ երկրների վավերացրած Հայոց ցեղասպանության փաստը) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատի կողմից։
Հազիվ էր Նոբելյան կոմիտեն հայտարարել քիմիայի ասպարեզում (ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների հետազոտությունների համար) թուրք գիտնական Ազիզ Սանջարին 2015 թվականի մրցանակը շնորհելու մասին, հայոց լրատվամիջոցներում անմիջապես հաղորդումներ երևացին, որ նրա ծննդավայրում (Մարդինի մարզ, Սավուր) թուրքեր երբեք չեն ապրել և որ նա է քուրդ հայկական արմատներով:
Ժամանակ առ ժամանակ հայաստանյան հանրությանն «անակնկալ» է մատուցում ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։ Զորօրինակ` «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից», «Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը» և այլն, և այլն։
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...