-
21.01.2017|
16:54
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունը ևս արձագանքել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ուղղված բաց նամակին, որում «Դավիթ Հարությունյանե ստորագրած անձը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին մեղադրում է աշխատանքային ինքնակենսագրությունը կեղծելու մեջ՝ վկայակոչելով իր էլեկտրոնային նամակագրությունն աշխարհի տարբեր նվագախմբերի հետ։
-
20.01.2017|
22:15
Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանի կատարմամբ:
-
20.01.2017|
14:01
Ռուսական էստրադայի կայսրուհի, սիրված երգչուհի Իրինա Ալեգրովան մարտի 5-ին Հայաստանում հանդես կգա «Մոնո» խորագիրը կրող հոբելյանական համերգով: Միջոցառման կազմակերպիչն է «Forpostart production»-ը, որը համագործակցում է երգչուհու հետ ավելի քան 10 տարի և Հայաստանում 2010, 2012 և 2015 թվականներին հասցրել է կազմակերպել ամենապանջված արտիստի երեք համերգները, որոնք անցել են մեծ հաջողությամբ:
-
20.01.2017|
12:44
«Իրատեսը» շարունակում է զրույցը դերասան, բեմադրիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ:
-
19.01.2017|
13:56
«Թեքեյան» արվեստի կենտրոնում բացվել է Սերգեյ Գասպարյանի լուսանկարչական աշխատանքների «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Սերգեյ Գասպարյանը ծնվել է Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է:
-
18.01.2017|
18:39
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները՝ Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը և Աբգար Մուրադյան դուետը հունվարի 15-ին և 16-ին հյուրախաղերով հանդես են եկել Մոսկվայում։
-
18.01.2017|
13:21
Հունվարի 19-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի այս տարվա առաջին համերգը, որը կրում է «Ձմեռային մեղեդի» խորագիրը:
-
17.01.2017|
21:35
Հայաստանի ազգային պատկերասրահում և կառույցի 12 մասնաճյուղերում 2016-ին կազմակերպվել է 61 ցուցադրություն: Ամփոփելով ՀԱՊ-ի 2016 թվականի գործունեությունը՝ այս մասին մշակութային օջախում կազմակերպված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Ասուլիսին մասնակցել է նաև մշակութային օջախի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը:
-
17.01.2017|
12:08
«Մարաշլյան» ֆոտոստուդիայի հրապարակած ընտանեկան լուսանկարը, որտեղ հայուհին իր օտարերկրացի սևամորթ ամուսնու և երեխայի հետ է՝ հայկական տարազներով, բուռն քննարկումների պատճառ դարձավ:
-
16.01.2017|
10:53
«Beer&Wine mania» ռեստորանում (Թումանյան 41) hունվարի 21-ին` ժամը 21:00-ին, կկայանա հերթական ջազ երեկոն` «Վահագն Հայրապետյան» ջազ եռյակի մասնակցությամբ, որին այս անգամ կմիանա նաև Նյու Յորքից Հայաստան ժամանած ջազի վարպետ Զեյդ Նասերը: