20.09.2019|
01:53
«Գույների խորհրդավոր աշխարհում ես տեսնում եմ սավառնելու անզուգական հնարավորություն, որն ինձ տանում է տիեզերքի իմ աստղի մոտ, ու աստղերը, մթության մեջ փայլելով, ինձ տալիս են գունավոր զգացողություններով լի էներգիա: Այնտեղ գտնում եմ ստեղծագործելու անբացատրելի խորհուրդը: Իմ տեսիլքներում հայտնվում են բազմօրինակ ճախրող պատկերներ, որոնք հաճախ անմահ նկարներ են դառնում»: «Ի՞նչ է արվեստը» հարցին այսպիսի բանաձևում է տալիս գեղանկարիչ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: