-
03.12.2013|
16:05
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը խոստանում է, բայց դրանից նաիրիտցիների գրպանը փող չի մտնում:
«Անընդհատ խոստանում են ու անընդատ խաբում։ Էներգետիկայի նախարարը խոստացել էր, որ նոյեմբերի 27-ին կստանանք անցած տարվա մեկ ամսվա աշխատավարձը։ Նա տղամարդու խոսք տվեց, բայց արդեն դեկտեմբերի 3-ն է` ոչ փող կա, ոչ էլ նախարարը»,- այսպես դժգոհում էին «Նաիրիտի» աշխատողները: Նրանց կարելի է հասկանալ. մարդիկ աշխատել են ու մնացել են ձեռնունայն:
-
24.11.2013|
16:25
Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասն աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ., Tignanello 2010, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:
-
24.11.2013|
14:32
«Մեգերյան կարպետ» ընկերությունում շուտով կբացվի գորգերի թանգարան, որտեղ կներկայացվեն հայկական հնագույն և նոր շուրջ 200 տարվա պատմություն ունեցող գորգեր: Գորգերի թանգարանը միակն է լինելու Հայաստանում և այն հնարավորություն կտա ցուցադրել մեր հայկական գորգագործության հավերժական գեղեցկությունն ու ժամանակակից կատարողական արվեստի գորգերի նմուշները:
-
18.11.2013|
18:09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Արաքս», Արզնիի և Լուսակերտի թռչնաֆաբրիկաներ, ծանոթացել նրանց աշխատանքներին: Նախարարը տեղեկացրել է, որ ձվի շուկայում գնաճը կդադարի և Ամանորին ընդառաջ թանկացումներ չեն լինի: Նա հայտնել է, որ արդեն Հայաստան է ներմուծվել վառեկների խմբաքանակ, ինչի շնորհիվ կլրացվի ձվի շուկայում առաջացած դեֆիցիտը:
-
08.11.2013|
16:38
Ստեղծվել է պահածոյագործների և հյութարտադրողներիչ միություն։
Հայաստանում այսօր գործում է մոտ 30 կազմակերպություն, որոնք զբաղվում են պահածոյագործությամբ և հյութերի արտադրությամբ: Մաքսային միությանն անդամագրվելը հայկական պահածոյի արտահանման առումով շահավետ է Հայաստանի և ՀՀ քաղաքացու համար:
-
04.11.2013|
17:52
Նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) 1-ին մասնաշենքում (քիմիական ֆակուլտետի մասնաշենք, 301 լսարան) կմեկնարկի «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Դպրոցի նպատակը Հայաստանում ապակու գիտության, մշակույթի ու արտադրության զարգացումն է։
-
04.11.2013|
01:50
Հայաստանի Հանրապետությունում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալներն այս տարվա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ, իսկ գուլպեղենինը` 2,3: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, առաջին ինը ամիսներին մեր երկրում արտադրվել են 20 տոննա գորգեր և գորգեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,8 տոննայի դիմաց:
-
08.10.2013|
17:32
Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի փոխտնօրեն Սուրեն ՄՈՎՍԻՍՅԱՆԻ փոխանցմամբ, «Բաղրամյան» արտադրանքը արդեն խանութներին է հանձնվում «Հավիցա» արտադրական փաթեթավորմամբ:
-
08.10.2013|
17:21
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ, Նոր տարվա կապակցությամբ յուրաքանչյուր ընտանիք կարող է մոտավորապես 20 հատ ձվի պահանջարկ ունենալ, ինչի հետևանքով շուկայում լրացուցիչ 14-15 մլն հատ ձվի անհրաժեշտություն կառաջանա:
-
01.10.2013|
04:30
Հոկտեմբերի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա «ԷկոԼուրի» «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Զեկույցում ներկայացված են փոքր ՀԷԿ-երի խնդիրները՝ կոնկրետ օրինակներով։
Արդեն դիտվում են ՓՀԷԿ-երի գործունեության բացասական հետևանքները՝ կապված էկոլոգիական թողքի, կոմուլյատիվ էֆեկտների, կենսաբազմազանության կորստի, անտառահատումների, սողանքների հետ։
åž„è„—éˆ§îƒžå ¹æº å†£â‚¬æ¯å ®ç–µå…¤æ —å ®Î³å†£â‚¬æ¯å ®/1692104897" rel="nofollow">Հետահայաց