Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախաձեռնությունն ընդունվեց

Նախաձեռնությունն ընդունվեց
12.07.2012 | 15:49

Շաբաթվա սկզբից լրատվամիջոցները սպասում էին, որ կառավարության հուլիսի 12-ի նիստում գործադիրը կհաստատի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի, ԱԺ-ում ներկայացված փոքր խմբակցություններին իրավունք է վերապահվում իրենց անդամներին ներկայացնելու մինչև երեք մշտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Լրատվամիջոցների կանխատեսումն իրականացավ. գործադիրը հաստատեց օրինագիծը, իսկ սա նշանակում է, որ ԱԺ-ն ևս կհաստատի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ