1909 թ. մայիսի 16-17-ին Թիֆլիսում կայացավ Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) տարեկան ընդհանուր ժողովը` բազմաթիվ մասնաճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արևելահայության այդ կարևորագույն ազգապահպան կառույցը քննարկեց մի շարք հրատապ հարցեր, բայց ուշագրավ դիպված տեղի ունեցավ երկրորդ օրը: Ժողովը պետք է ընտրեր ընկերության երկու պատվավոր անդամ` Ալեքսանդր Մանթաշյանցին և Տիգրան Աֆրիկյանին:
Արևմտյան Հայաստանի Ակն գավառի համանուն քաղաքից և Ապուչեխ գյուղից սերել են բազմաթիվ ազգանվեր ամիրայական գերդաստաններ: Բայց երբ խելացիներն ու ձեռնհասներն արտագաղթում են, մնում են տխմարները, և մեր պատմությունը վերջիններիս մասին է:
Հանրահայտ փաստ է, որ Ա. Մանթաշյանցի ֆինանսական աջակցությամբ շուրջ 1000 երիտասարդներ կրթություն են ստացել Ռուսաստանի ու Եվրոպայի բուհերում: Նրանց մի մասը հետագայում տեղ գրավեց հայոց մտավորականության փաղանգում:
Ինչպես մեր առաքինությունների, այնպես էլ արատների արմատները պատմության մեջ են: ՈՒ, թերևս, իմաստ ունի երբեմն-երբեմն վեր հանել թերությունների ժամանակագրությունը, որովհետև ինքնաճանաչում նշանակում է նաև հոռի կողմերի իմացություն:
1720-ական թթ. պարսից Նադիր շահը մոտ 200 հայ ընտանիքներ (շուրջ 500 հոգի) Նոր Ջուղայից բռնագաղթեցրեց Քաբուլ: 1737 թ. նրանք եկեղեցի կառուցեցին աֆղանների մայրաքաղաքի Բալա-Հիսար ամրոցի տարածքում:
Եթե վերադառնանք Խորհրդային Միության տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, ապա կհամոզվենք, որ, ամեն դեպքում, խորհրդային պետական, պաշտոնական տնտեսական գաղափարախոսության հիմքում բավականին աղճատված ձևով դրված է եղել Կարլ Մարքսի տնտեսագիտական տեսությունը, որը ներկայացված է «Կապիտալ» հանճարեղ աշխատությունում:
Կալկաթայում Հովհան Խաչատուրյան անվամբ մի մարդ կար, որի մականունն էր Քոռ Օհան: Սա զվարճախոս խեղկատակի համբավ ուներ, կալկաթահայոց համար սիրելի անձնավորություն էր և մշտապես հրավիրվում էր զանազան հացկերույթների: Մի անգամ խնջույք է կազմակերպված լինում խոշոր վաճառական, մեծահարուստ Հովհանջան Էլիազյանի տանը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...