-
13.05.2014|
00:49
«Կա մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են»,- երեկ խորհրդարանում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
-
30.04.2014|
18:43
«Որակյալ պատասխան է»,- նկատեց ԱԺ նախագահը, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հեգնեց, թե կարող էր այնքան ջերմ ընդունել կառավարությունը, որ «չդիմանային»:
-
30.04.2014|
18:41
ԱԺ ընդդիմադիր երկու պատգամավորներ` Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, այսօր բացահայտեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «բլեֆը» կապված կուտակային կենսաթոշակային փոփոխության հետ:
-
30.04.2014|
13:43
Այսօր` ԱԺ քառօրյայի մեկնարկին, երբ ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում էր վերցրել, զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել ԱԺ նորանշանակ նախագահի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ներքին դռան մոտ: Փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մի քանի րոպե թակում էր դուռը, սակայն բացող չկար: Ի վերջո, ներս թողեցին:
-
29.04.2014|
15:02
«Տո մի հատ պաչեք»,-տեղից գոռաց գեներալ Սեյրան Սարոյանը, երբ Գալուստ Սահակյանն ընտրվելուց հետո ԱԺ ամբիոն բարձրացավ և նրան շնորհավորեցին փոխխոսնակները:
-
29.04.2014|
14:31
«Ձեր համար եմ դրել, որ էս երկիրը մի օր երկիր դառնա, հասկանո՞ւմ եք»,- լրագրողների այն հարցին, թե ինչու է իր թեկնածությունն առաջադրել, վրդովված այսպես պատասխանեց Հրանտ Բագրատյանը, իսկ ՀԱԿ-ի բոյկոտին ու իրեն չաջակցելուն էլ պատգամավորը հանգիստ է վերաբերվում` հարցի սլաքն ուղղելով խմբակցությանը:
-
29.04.2014|
14:28
Այսօր տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրությունը բոյկոտեցին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը հայտարարեցին, որ իրենց խմբակցության անդամները ազատ են ընտրություն կատարելու հարցում:
-
29.04.2014|
13:22
«Չեմ կարող հասկանալ ներդման ժամանակ գերհարուստը որն է: Խոսքը վերաբերում ա շքեղության հարկին: Գերհարուստը գերհարուստն ա: Ինչքան մենք ունենք, էնքան էլ դուք ունեք: Հա, հա»,- «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հեգնելով դաշնակցությանը, ասաց զեկուցող Վարդան Այվազյանը:
-
29.04.2014|
11:46
Երեկ մեկնարկած ԱԺ եռօրյան շարունակվեց արտահերթ նիստով. քննարկվեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալով՝ ՀՀԿ խմբակցության վիճակն այս հանձնաժողովում ավելի է վատացել։ Հերթական փոփոխության իմաստն այն է, որ այս հանձնաժողովի շնորհիվ ՀՀԿ-ն միանձնյա կարողանա օրենքները կյանքի կոչել։ Այսպիսով, մեծամասնությունն առաջարկում է, որ 13 անդամից բաղկացած հանձնաժողովում լինեն 7 ՀՀԿ, երկու՝ ԲՀԿ և մեկական անդամներ մյուս խմբակցություններից։
-
29.04.2014|
00:44
Այսօր Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՀՀԿ խմբակցությունը, կընտրի երկրի երկրորդ դեմքին` խորհրդարանի խոսնակին: Գալուստ Սահակյանի թեկնածությունն օրերս է հաստատվել ՀՀԿ ԳՄ նիստում, և ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, որևէ մեկը առարկություն չի ներկայացրել, երբ նախագահը հնչեցրել է Գալուստ Սահակյանի անունը: