Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայտնի է Վենետիկի 56-րդ բիենալեի համակարգողը

Հայտնի է Վենետիկի 56-րդ բիենալեի համակարգողը
05.12.2013 | 16:25

Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեի համակարգողն է լինելու Մյունխենի արվեստի տան տնօրեն Օկվուի Էնվեզորը: Բիենալեն տեղի կունենա 2015 թ. մայիսի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը:

Օկվուի Էնվեզորը եղել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտի գիտական գծով դեկանը, ավագ փոխնախագահը, Նյու-Յորքի լուսանկարիչների միջազգային կենտրոնի համակարգողը: Սրանից զատ՝ Էնվեզորը եղել է Յոհանեսբուրգի երկրորդ բիենալեի (1996-1997), dokumenta 11 ցուցահանդեսի (1998-2002), Սևիլիայի ժամանակակից արվեստի բիենալեի (2006), Քվանջի 7-րդ բիենալեի (2007-2008) և Փարիզի ժամանակակից արվեստի տրիենալեի (2012) համակարգողը:
Վենետիկի բիենալեի հիմնական նախագծի թեման հայտնի կդառնա ավելի ուշ:
Վենետիկի 55-րդ բիենալեն, որն անցկացվել է հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 24-ը, ունեցել է 472 հազար այցելու:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ