ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է
17.12.2013 | 16:48

ՌԴ Արզամաս քաղաքում հայտնի հայկական «Նոյ» սրճարանը գնել է ռուս գործարար Անատոլի Ստրոգանովը` սրճարանի վրա հարձակումները կանգնեցնելու համար: Նման լուր են այսօր հրապարակել ռուսական կայքերը: Դեկտեմբերի 7-ին Արզամասի` հայերին պատկանող «Очаг» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում սպանվել է 26-ամյա ռուս երիտասարդը, հակահայ տրամադրություները դեռ չեն մարել: Իրավապահները ձերբակալել են երեք հոգու, չորրորդը հետախուզման մեջ է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում տարօրինակորեն չեն նշվում կասկածյալների անուններն ու ազգությունը, թեև ասվում է, որ տեղացիների հարձակումների պատճառով հայերը վախենում են տնից դուրս գալ:

Դեկտեմբերի 14-ին Արզամասի մոտ 500 բնակիչները հանդիպում են ունեցել քաղաքային իշխանության հետ, նրանք պահանջել են քաղաքը մաքրել հատկապես «իրենց հանդուգն պահող միգրատներից»: Քաղաքապետն ասել է, թե մեկ շաբաթվա ընթացքում բանակցություններ են ընթացել հայերի հետ, և արդեն 15 ընտանիք հեռացել է քաղաքից: Արզամասում փակ են այն բոլոր ձեռնարկությունները, որոնք պատկանում են ոչ ռուսներին, իսկ երկու սրճարան արդեն վաճառված է:

Այս էլ արդեն որերորդ անգամ, երբ որևէ միջադեպի մասնակից է ազգությամբ ոչ ռուսը, ՌԴ իշխանությունները սկսում են ազգային հարց բարձրացնել` շատ պրոբլեմներ բարդելով այլ ազգի ներկայացուցիչների վրա: Երեկ ՌԴ ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը հայտարարել է, թե էթնիկ և կրոնական հիմքի վրա հանցագործ խմբերի ձևավորումը անհանգստացնող է: Զուբովի ներկայացմամբ «էթնիկ հանցագործ խմբերը» փորձում են վերահսկողություն սահմանել ՌԴ տնտեսության որոշ ոլորտների վրա, զբաղվում են զենքի և թմրանյութերի շրջանառությամբ: Ասվել է, թե խոսքը ոչ միայն եկվոր, այլև ներքին` Հյուսիսային Կովկասի միգրանտների մասին է: Նշենք, որ ուժեղացվել է Վլադիմիրի և Նիժնի Նովգորոդի մարզերի միջակայքում ընկած Վեկովկա-Արզամաս ճանապարհահատվածի հսկողությունը: Ըստ չճշտված լուրերի, ինչ-որ մեկը «Վեկովկա» երկաթուղային կայարանում տեսել է սափրագլուխների հիշեցնող կասկածելի արտաքինով երիտասարդների, ովքեր ուղևորվելիս են եղել Արզամաս:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ