ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընդդիմությունը խաղաքարտ ունի ձեռքում

Ընդդիմությունը խաղաքարտ ունի ձեռքում
24.12.2013 | 19:44

ԱԺ երեկվա նիստի նախօրեին քաղաքացիական ակտիվիստները, ընդդիմության համակիրները քննարկում եին, թե ինչպես կարելի է խափանել գազային պայմանագրի քվեարկությունը: Առաջարկներից մեկը նախագահության ամբիոնը գրավելով քվեարկությունը կանխելն էր: Այս կոչի հեղինակները այդ մասին տեղեկացրել էին նաև մի շարք պատգամավորների: Խորհրդարանի ամբիոնը գրավելը ընդդիմության պայքարի մեթոդներից է: Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցությունը այս տարվա ընթացքում մի քանի անգամ գրավել է Գերագույն ռադայի ամբիոնը: Ու, որքան հիշում եմ, պատգամավորներից ոչ մեկը դրա համար դատական պատասխանատվության չի ենթարկվել, ոչ էլ զնդանն է նետվել:

Երեկ համաձայնագրի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որի ընթացքում էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքեց հանրապետական մի շարք պատգամավորների գրանցման քարտերը: Որևէ մեկը խորհրդարանական ընդդիմությունից չի ասել, թե այդ 20 րոպեն ինչի համար է վերցվել, բայց երեկ լրագրողները հաղորդում էին, թե այդպես մյուս ընդդիմադիր խմբակցություններն էլ պատրաստվում են օրենքով սահմանված իրենց իրավունքով 20 րոպե ընդմիջում վերցնել: Հարց է ծագում` ինչի՞ համար: Եթե հերթով բոլոր խմբակցությունները ընդմիջում վերցնեին, դա ի՞նչ էր տալու իրենց: Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը պարզապես հարցի լուծման իր տարբերակը չուներ, պայքարի իր ձևը չէր գտել մինչև երեկվա նիստը: Ավելի ստույգ` ընդդիմությունը ընդհանուր հայտարարի չէր եկել: Կարծիքները, ամենայն հավանականությամբ, բաժանվել են նաև ՀԱԿ-ի վերցրած ընդմիջման ընթացքում և վերջին պահին Զարուհի Փոստանջյանը փորձել է ինչ-որ ձևով փրկել իրավիճակը: Փոստանջյանին հերոսացնելու մտադրություն չունեմ, սակայն նրա` խառնաշփոթ ստեղծելու քայլի շնորհիվ էր, որ ձեռքերով քվեարկության արդյունքում «կողմ»-երի հրապարակված տարբեր թվերը, հավելած ԱԺ կանոնակարգի խախտումը` ձեռքերով քվեարկելու դեպքերի մասով (արդեն նշել եմ, որ ըստ կանոնակարգի ձեռքով կարելի է քվեարկել էլեկտրոնային համակարգի անսարքության դեպքում, իսկ անսարքություն, որպես այսպիսին, չի եղել) և հաշվիչ հանձնաժողովի չորս անդամների հայտարարությունը, ընդդիմությունը կարող է օգտագործել ընդդեմ իշխանության և հանուն «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսի փրկության:

Վերադառնալով ԱԺ ամբիոնը գրավելու` սոցցանցերում քննարկվող առաջարկին, պետք է ասել, որ եթե պատգամավորները գնային այդ քայլին, դրանից ողբերգություն չէր լինի: Չի բացառվում, որ դրանով հնարավոր կլիներ ավելի մեծ խաղաքարտ ձեռք բերել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ