Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վոլգա կուղևորվի պոեզիայի շարժական փառատոնը

Վոլգա կուղևորվի պոեզիայի շարժական փառատոնը
24.01.2014 | 13:19

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ փետրվարի 1-9-ը Ռուսաստանի ինը քաղաքներում կընթանա շարժական պոեզիայի փառատոն «Ավանտ-Վոլգա»-ն, որը կազմակերպել է բանաստեղծ, բանասեր և գրաքննադատ Դարյա Սուխովան:

Փառատոնի ծրագրում ներառված են 60 բանաստեղծների շուրջ 90 ելույթներ (նրանցից մի քանիսը կարդալու են մի քանի քաղաքներում): Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ՝ փառատոնային քաղաքների հրապարակներում կվաճառվեն ժամանակակից բանաստեղծների գրքերը: «Ավանտ-Վոլգա» փառատոն մուտքն ազատ է:

Փառատոնային քաղաքների մեծ մասում սպասվում են հյուրերի այցելություններ: Փառատոնում պոեզիայի ընթերցումը կընթանա մեկ կլոր սեղանի շուրջ: Փետրվարի 2-ին Սամարայի գրական թանգարանում նա կմիավորի պոետներին, բանասերներին, քննադատներին և խմբագիրներին: Կլոր սեղանի թեման կլինի «Ժամանակակից ռուսական պոեզիայի ակտիվ հաղորդակցման գործառույթները»: Այն կվարի բանաստեղծ, բանասեր և քննադատ Աննա Գոլուրկովան:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ