Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սևակի գրքերը

Սևակի գրքերը
24.01.2014 | 13:37

«Բուկինիստ» գրախանութից հետաքրքվեցի` պահանջարկ ունե՞ն այսօր Պարույր Սևակի գրքերը:

«Սևակի գրքերը մշտապես պահանջարկ ունեն: Քանի որ Սևակի հատորյակները չեն վերահրատարկվել, դրանք վառավում են բուկինիստական բաժնում և բավականին թանկ` 15-20 հազար դրամով»,- ասաց գրախանութի աշխատակից Սոնա Հրությունյանը:
«Բուկինիստում» վաճառվում են նաև Սևակի բանաստեղծությունների ընտրանին` հրատարկված 90 ականներին և «Եղիցի Լույսը» (2012թ.): Նոր շրջանի հրատարակությունները կարելի է ձեռք բերել 1000 դրամով:
«Եթե գնորդը հետաքրքվում է Սևակի գրքերով, նրա համար տարբերություն չկա`ձեռք կբերի դրանք բուկինիստակա ՞ն, թե՞ նոր հրատարակությամբ: Գինը նույնպես խոչընդոտ չէ: Սևակի հատորյակները մեկ շաբաթից ավելի չեն մնում գրադարակներում»,- վստահեցրեց գրախանութի աշխատակիցը:

Հիշեցնեք, որ այսօր մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան օրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ