Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ջիմ Թորոսյանի հիշատակին

Ջիմ Թորոսյանի հիշատակին
30.01.2014 | 16:05

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի դասական երաժշտության համերգաշարի այս տարվա առաջին համերգը նվիրված է մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հիշատակին: Այսօր մենահամերգով հանդես կգա դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Կհնչեն Մոցարտի և Շոպենի ստեղծագործությունները:

Սվետլանա Նավասարդյանը Շումանի, Բախի, Թագուհի Եղիսաբեթի անվան և Սիդնեյի միջազգային մրցույթների դափնեկիր է, 1984 թ.՝ արժանացել է ժողովրդական արտիստուհու կոչման, 1988 թ.՝ Հայաստանի պետական մրցանակի՝ Բախի դաշնամուրային կոնցերտների ամբողջական ցիկլի կատարման համար: «Մեծ հայ դաշնակահարուհին», ինչպես նրան կոչում է միջազգային մամուլը, համերգային ծրագրերով եղել է աշխարհի ավելի քան քառասուն երկրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ