ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աբրահամյանը «կծեց» ԲՀԿ-ին

Աբրահամյանը «կծեց» ԲՀԿ-ին
03.02.2014 | 14:59

Չնայած ընդդիմադիրների համառ ջանքերին, ՀՀԿ-ն կարողացավ իր ուզած ձևով կազմավորել հաշվիչ հանձնաժողովը: Բոլոր ընդդիմադիրները գումարած ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ նշեց, որ չեն մասնակցի, Աբրահամյանն էլ չդիմացավ. «Դուք ուզում եք խափանել ԱԺ-ի աշխատանքները: ՈՒնենալով փոքրամասնություն, ուզում եք ճնշել: Դա Ձեզ չի հաջողվելու»: 67 կողմով ՀՀԿ-ն անցկացրեց իր առաջարկը, չնայած ընդդիմադիրները, մասնավորապես ՀՅԴ-ն չհավատաց «կողմերի» թվին և առաջարկեց տրամադրել քվեարկության արդյունքները: Երբ ԲՀԿ քարտուղարը նշեց, որ ընդդիմադիրների առաջարկած նախագծի քվեարկության հարցը հանում է, քանի որ անիմաստ է ԱԺ խոսնակը նետեց. «Ամեն ինչ մայիսի 25-ին է ի սկզբանե հայտնի եղել, ոչ թե այսօր»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ