Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Թևանիկը» զայրացրել է ադբերջանցիներին

«Թևանիկը» զայրացրել է ադբերջանցիներին
17.02.2014 | 18:37

Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսին, այնուհետև կներկայացվի Կաննի կինոշուկայում: Այս մասին «Իրատես de facto»-ն տեղեկացրել էր ընթերցողին իր նախորդ համարներից մեկում: Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմը, նույն թեմայով, հարուցել էր ադրբեջանցիների զայրույթը: Վերջիններս անարձագանք չեն թողել նաև նոր ֆիլմը: «Թևանիկը» հայ-լիտվական համատեղ արտադրության է: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բացատրական պահանջով հայցադիմում է ներկայացրել լիտվական կողմին, պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նրանց մասնակցությունը ֆիլմի նկարահանումներին: Խնդիրն, ըստ ադրբեջանական մամուլի, ուշադրության կենտրոնում է պահելու մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Լիտվայում Ադրբեջանի դեսպանությունը հետաքննելու է «Թևանիկի» հարցը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ