ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Քննարկում Երևանի միջնադարյան եկեղեցիների մասին

Քննարկում Երևանի միջնադարյան եկեղեցիների մասին
29.03.2014 | 16:54

Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումը՝ «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» խորագրով:

Հանդիպմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը:
Բանախոսությամբ հանդես եկավ «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը: Նա խոսեց Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների մասին, որոնք խորհրդային կարգերի զոհ են դարձել, քանդվել են և հիմա դրանց տեղում այլ կառույցներ են վեր խոյանում: Դրանցից էին Գեթսեմանի մատուռը, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, Կոզեռնի մատուռը: Քննարկման ընթացքում Ն. Աշուղաթոյանը խոսեց նաև Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու մասին, որը ևս մեծապես տուժել էր հակաաթեիստական քարոզչության արդյունքում: Ցուցարդեց Լեզվի ինստիտուտի ապամոնտաժման ժամանակ շենքի տանիքից ու պատերից դուրս եկած խաչքարերի լուսանկարները:
Քննարկման ընթացքում Տ. Պետրոսը պատմեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցման մասին, թե ինչպես Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով այն դարձավ խորհրդային տարիներին կառուցված առաջին եկեղեցին:
«Եկեղեցին, իհարկե, վերակառուցվեց. դրա տեղում հին եկեղեցին էր, սակայն այն, ինչ հիմա ունենք, ավելի շատ նոր եկեղեցի է, որի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն էր»,- ասաց Տ. Պետրոսը:
Հիշեցնենք, որ «Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» ՀԿ-ի համատեղ նախագիծն է, որը անց է կացվում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ