ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հայուհի 2014» կանանց մեծարման երեկո

«Հայուհի 2014» կանանց մեծարման երեկո
05.04.2014 | 12:31

«Համազգային վստահություն» խորհուրդը ապրիլի 5-ին ժամը 16.30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանանց միամսյակի առթիվ կազմակերպում է «Հայուհի 2014» կանանց մեծարման երեկոն:

«Հայուհի 2014» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում կտրվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում ներկայացված հայուհիների, կցուցադրվեն մրցանակակիր կանանց մասին պատմող տեսանյութեր, որոնց նպատակն է ներկայացնել հայուհիների ծավալած աշխատանքները, բարձրաձայնել նրանց ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:
Մրցանակակիր հայուհիներից են ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Սահմանադրական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը և այլ անվանի ու արժանավոր հայուհիներ:
«Հայուհի 2014» տոնական պարգևատրմանը ներկա են լինելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները և այլ բարձրաստիճան հյուրեր:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ