Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը տոնում է 75-ամյա հոբելյանը

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը տոնում է 75-ամյա հոբելյանը
19.04.2014 | 00:15

Ապրիլի 19-ին՝ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը տոնում է իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը:
Տասնամյակների հարուստ ավանդույթներ ունեցող այս կրթօջախը տարիներ շարունակ փոքրիկ երաժիշտներին ծանոթացրել է երաժշտական աշխարհի գաղտնիքներին և տվել է բարձրակարգ կատարողական հմտություններ:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը (նվագախմբի դիրիժոր` Ռուբեն Ասատրյան, երգչախմբի խմբավար` Սարինա Ավթանդիլյան), «Ունիսոն» ջութակահարների անսամբլը (ղեկավարներ` Աննա Աճեմյան, Էմմա Լալայան), դպրոցի ջազ բենդը (դիրիժոր`Արմեն Հյուսնունց): Որպես մենակատարներ հանդես կգան դպրոցի սաները:
Համերգի բազմաժանր ծրագիրը ներառում է նաև ՀՀ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած «Աստծո հրեշտակներ» ստեղծագործությունը (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ