Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առնվազն վեց հայ՝ Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում

Առնվազն վեց հայ՝ Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում
19.04.2014 | 13:35

Forbes հանդեսի համաձայն՝ այսօր ամենահարուստ 200 ռուսաստանցիների ցուցակում առնվազն վեցը ազգությամբ հայ են:

Ներկայումս Ռուսաստանում ապրող ամենահարուստ հայը «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Միայն Մոսկվայում «Տաշիր գրուպ»-ին են պատկանում մի քանի խոշոր առևտրական կենտրոններ: Կարապետյանի կարողությունը Forbes-ը գնահատել է 4․3 միլիարդ դոլար, և նա ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը:
Երկրորդը ամենահարուստ ռուսաստանցի հայերից Դանիլ Խաչատուրովն է՝ «Ռոսգոսստրախ»-ի ղեկավարը, ում կարողությունը 2․6 միլիարդ դոլար է՝ ըստ հանդեսի: Խաչատուրովը ցուցակի 40-րդ հորիզոնականում է:
Forbes-ի ցուցակում են նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության սեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը հանդեսը գնահատել է մեկ միլիարդ դոլար: Ի դեպ, Սերգեյ Սարկիսովը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսն է:
Ավելի համեստ կարողություն ունի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ում սեփականությունը հանդեսը գնահատել է 850 միլիոն դոլար:
Ցուցակում է հայտնվել նաև Ալբերտ Ավդոլյանը:
Ռուսաստանի ամենահարուստ մարդը ներկայումս, երրորդ տարին շարունակ, Ալիշեր ՈՒսմանովն է, ում կարողությունը հանդեսը գնահատում է 18․5 միլիարդ դոլարից ավելի: Նրան մի փոքր զիջում են Միխայիլ Ֆրիդմանը և Վիկտոր Վեքսելբերգը:
Վերջին տարիներին գոնե հայերի շրջանում նոր անուններ այս ցուցակում հազվադեպ են հայտնվում:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ