Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտնի է Կաննի փառատոնի ժյուրիի կազմը

Հայտնի է Կաննի փառատոնի ժյուրիի կազմը
28.04.2014 | 18:10

Այսօր հայտնի են դարձել Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամների անունները:

Այս տարի հիմնական մրցակցային ծրագրերի ֆիլմերի դատավորները կդառնան ռեժիսորներ Սոֆիա Կոպպոլան (ԱՄՆ), Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը (Դանիա) և Ցզյա Չժանկեն (Չինաստան), ինչպես նաև՝ դերասաններ Գաել Գարսիա Բեռնալը (Մեքսիկա), Կարոլ Բուկեն (Ֆրանսիա), Չոն Դո Էնը (Հարավային Կորեա), Լեյլա Խաթամին (Իրան), Ուիլյամ Դեֆոն (ԱՄՆ): Կաննի 67-րդ փառատոնը կընթանա մայիսի 14-25-ը, այն կմեկնարկի Նիկոլ Քիդմանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմ-կենսագրությամբ: Փառատոնի հիմնական մրցակցային ծրագրում ներառված են տասնմեկ երկրների տասնութ ֆիլմեր:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ