Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վախճանվել է Տատյանա Սամոյլովան

Վախճանվել է Տատյանա Սամոյլովան
05.05.2014 | 16:24

Մայիսի 5-ին վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովան: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Սերգեյ Լազարուկը հաղորդել է, որ ծննդյան 80-ամյակին՝ մայիսի 4-ին դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ:

Տատյանա Սամոյլովան ծնվել է 1934-ի մայիսի 4-ին, Լենինգրադում: Դպրոցական տարիներին զբաղվել է բալետով, ավարտել է Ստանիսլավսկու ու Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի բալետային ստուդիան: 1956-ին Սամոյլովան ավարտել է և Շչուկինի անվան թատերական ուսումնարանը և հրավիրվել Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռուկները» ֆիլմում Վերոնիկայի դերակատարմանը, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց: 1958-ին ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե դափնեպսակին», իսկ Տատյանա Սամոյլովային շնորհվեց ժյուրիի «Նարնջի ծառի» մրցանակը՝ իբրև ամենահամեստ ու հմայիչ դերասանուհու:
Սամոյլովան նկարահանվել է նաև Ալեքսանդր Զարխիի «Աննա Կարենինա» ֆիլմում, նրա հայտնի դերակատարումներից են «Չուղարկված նամակ», «Ես Կուբան եմ», «Նրանք գնում էին Արևելք», «Մոսկովյան սագա» ֆիլմերը, դերասանուհին աշխատել է նաև թատրոնում: 1990-ին Տատյանա Սամոյլովան իր ձեռնափերի դրոշմվածքն է թողել Կաննի փառատոների և կոնգրեսների պալատի փառքի ճեմուղում:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ