Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
15.05.2014 | 17:32

Վաղը, ժամը 13: 00-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մասնաշենքում տեղի կունենա ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս, նույն համալսարանի շրջանավարտ Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև ԵՊԼՀ-ի Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնի հանդիսավոր բացումը:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ