Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արխանգելսկի նահանգում մեկնարկել է Բրոդսկու փառատոնը

Արխանգելսկի նահանգում մեկնարկել է Բրոդսկու փառատոնը
17.05.2014 | 12:40

Իոսիֆ Բրոդսկու անվան երրորդ գրական փառատոնը մեկնարկել է մայիսի 16-ին, Արխանգելսկի նահանգի Կոնոշի շրջանում, որտեղ գրողը 1964 թ. մարտից մինչև 1965 թ. նոյեմբերն անցկացրել է իր աքսորի շրջանը: Արխանգելսկի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ փառատոնի օրերին բարձր դասարանների աշակերտների և մանկավարժների համար Կոնոշում կանցկացվեն երիտասարդական կոնֆերանսներ՝ նվիրված Բրոդսկու կյանքին և ստեղծագործությանը: Կլինեն նաև հանդիպումներ Արխանգելսկի ու Վոլոգդայի գրողների ու բանաստեղծների հետ: Կոնոշի շրջանում ավելի քան քսան տարի է, ինչ հավաքում են բանաստեղծի կյանքի՝ աքսորի շրջանին վերաբերող տեղեկատվություն:

Այժմ այստեղ իրականացվում է տուն-թանգարանի նախագիծ, որտեղ Բրոդսկին անցկացրել է իր աքսորի մեծ մասը: Բրոդսկին աքսորվել էր Նորինսկ՝ պետերբուրգյան դատարանի վճռով, պորտաբուծության մեղադրանքով: Աքսորում Բրոդսկին գրել է բանաստեղծություններ և դրանք նույնիսկ հրապարակել շրջանային թերթում: Սակայն նա վաստակել է բոլորովին այլ ճանապարհով. եղել է կոլտնտեսությունում մեխանիզատորի օգնական, կենցաղի տան լուսանկարիչ: Ավելի ուշ Բրոդսկին ջերմ հուշեր է պատմել աքսորի շրջանի, պարզ մարդկանց, հյուսիսի բնության մասին:
Բրոդսկու անվան փառատոնը կտևի մինչև մայիսի 18-ը:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ