Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Զենքով կռիվ-կռիվ խաղալը դառնում է մեր երկրում ընդունելի՞

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Զենքով կռիվ-կռիվ խաղալը դառնում է մեր երկրում ընդունելի՞
18.05.2014 | 14:48

Տնից դուրս գալուց առաջ հիշի՛ր, որ կա հայի կողքին ապրող մեկ ուրիշ «հայ», ով կարող է կրակել քո ուղղությամբ, և դու ապահովագրված չես, որ ողջ կմնաս: Դա կլինի կարոյի՞ լակոտը, թե՞ անդոյի փեսա լակոտը, պետք է շատ արագ պարզել, անկախ նրանից, թե այդ լակոտները որ կուսակցության դրոշի տակ են պարում: Մի մոռացեք, որ օրեր առաջ ԲՀԿ-ական Քոչարյան Դավիթը, ով ԱԺ պատգամավոր է Հրազդան քաղաքում, զենքը գրպանից հանել էր ու կրակել խանութից դուրս եկող խանութի տիրոջ ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր չեղան:
Այսինքն, զենքով կռիվ-կռիվ խաղալը, վտանգելով անմեղ մարդկանց կյանքը, դառնում է մեր երկրում ընդունելի՞:
Ո՞վ է պատասխան տալու:

Դիտվել է՝ 2918

Մեկնաբանություններ