«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Միխայիլ Հանեքեն նկարահանում է նոր ֆիլմ ինտերնետ-մշակույթի մասին

Միխայիլ Հանեքեն նկարահանում է նոր ֆիլմ ինտերնետ-մշակույթի մասին
27.05.2014 | 16:02

72- ամյա ավստրիացի կինոռեժիսոր Միխայիլ Հանեքեի նոր ֆիլմը նվիրված է լինելու երիտասարդական ցանցային մշակույթին: Աշխատանքը կոչվում է պատկերներ «մեդիայի և իրականության փխրուն հարաբերությունների մասին»: Այն Հանեքեի նոր խաղարկային ֆիլմն է «Սերը» ֆիլմից հետո, որը 2012-ին արժանացել էր «Օսկար»-ի` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:

Մադրիդում, «Այդպես են վարվում բոլոր կանայք» օպերայի կինոտարբերակի շնորհանդեսի ժամանակ, ռեժիսորը լրագրողներին տեղեկացրել է, որ նոր ֆիլմի սցենարը պատրաստ է: Նոր նախագծի դերասանական կազմը դեռևս հայտնի չէ: Ֆիլմի նկարահանումը ռեժիսորը ծրագրել է սկսել 2014 թ. ամռանը: Դրամայի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում: Ֆիլմի հերոսները միմյանց հանդիպում են ինտերնետ տիրույթում, նրանց հետ կապված սյուժետային գծերը միահյուսվում են ֆիլմի ավարտական էպիզոդում:
Միխայիլ Հանեքեն ավստրիացի կինոռեժիսոր է: Նա Կաննի կինոփառաոտնում արժանացել է գրան պրի մրցանակի` 2001 թ. «Դաշնակահարուհին», իսկ 2009 –ին` «Սպիտակ ժապավեն» ֆիլմերի համար:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ