ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.06.2014 | 01:00

Թող ողբան նոճիները, քանզի մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծ ծառերը։ Ողբացե՛ք, ո՛վ Բասանի կաղնիներ, քանզի քանդվեց ծառախիտ անտառը։ Ահա հովիվների ողբալու ձայնը. նսեմացել է նրանց մեծությունը։ Ահա առյուծների մռնչալու ձայնը. ամայացել է Հորդանան գետի վեհությունը։ Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Արածեցրո՛ւ քո հոտերը, որ մորթոտելու համար են. նրանց գնողները կոտորում էին նրանց, վաճառում էին նրանց և ասում. «Թող օրհնյալ լինի Տերը. մենք հարստացանք»։ Իսկ նրանց հովիվները բնավ չէին ցավում ոչխարների համար։


Զաքարիա 11. 2-5

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ