Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հոսանքը կթանկանա օգոստոսի 1-ից

Հոսանքը կթանկանա օգոստոսի 1-ից
10.06.2014 | 15:45

Էլեկտրաէներգիայի թանկացում հավանաբար կլինի օգոստոսի մեկից: Այս մասին այսօր հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` վստահեցնելով, որ այդ թանկացումն անխուսափելի է: «Միշտ, երբ որ սակագների վերանայում է լինում, ես ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու։ Ես ինքս էլ ձեզ նման սպառող եմ, ունեմ շատ հարազատ, մոտ մարդիկ, նաև, ի վերջո, մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու։ Իհարկե, կոմունալ ծառայությունների ամեն մի բարձրացում մարդկանց գրպանին է խփում»,- ասել է Նազարյանը` հավաստիացնելով, որ կառավարությունն իր սոցիալական ծառայություններով կկարողանա «մեղմել» այս թանկացումը։ «Այս 4 դրամը ընտանիքների վրա տարեկան մոտավորապես 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու։ Բայց դատապարտված ենք բարձրացնելու։ Եթե անգամ 0,5 տասնորդական տոկոսի հնարավորություն լիներ չբարձրացնելու, ես խոստանում եմ՝ մենք այս քայլին չէինք գնա։ Մեզ համար էլ շատ դժվար է լրատվամիջոցներում տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին լսելը և ժողովրդի վրդովմունքը։ Այսօր արդեն 16 մլրդ 600 մլն-ի վնասներ ունի ընկերությունը, վարկային մեծ պորտֆել է կուտակել, որի սպասարկման աղբյուրը չկա և կարող է հայտնվել բանկրոտի մեջ»,- բացատրել է նա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ