Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եթե հանկարծ պատերազմ սկսվի, ես իմ զինվորի կողքին կլինեմ»

«Եթե հանկարծ  պատերազմ  սկսվի,  ես իմ զինվորի  կողքին   կլինեմ»
13.06.2014 | 12:30

Ծնունդով երևանցի ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ չնայած 1976-ին տեղափոխվել է ԱՄՆ, սակայն միշտ եղել է իրեն ծնած ժողովրդի հետ: Բազմիցս եղել է երկրաշարժի գոտում, Արցախում՝ պատերազմի դաշտում, եղել է թե՛ հայ զինվորի, թե՛ հայ որբուկի կողքին: Հայաստանի համար ծանր ու ճակատագրական պահերին իր երգերով դարմանել է հազարավոր հոգիներ ու սրտեր: Զուգահեռ զբաղվել է բարեգործությամբ: Անցել են տարիներ, բայց նրա երգերը շարունակում են մնալ սիրելի ու հնչում են շատերի շուրթերից: Սիրված երգչուհին այսօր պատասխանում է «Իրատես de facto»-ի հարցերին:

-Մեր զրույցը սկսենք, թերևս, ոչ այնքան սպասված հարցով. ժամանակին շատերն էին հմայված Ձեր շքեղ հյուսով: Քիչ չէր այն աղջիկների թիվը, ովքեր փորձում էին ընդօրինակել Ձեզ: Ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել նման հարստությունից:
-Պատկերացրեք, այդ hյուսը դեռ ունեմ, բայց ժամանակի բերումով երբեմն փոփոխության եմ ենթարկում:
-Տիկին Վարդերեսյան, 90-ականներին Դուք համագործակցում էիք ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Այսօր և՞ս շարունակվում են այդ բարի ավանդույթները, թե՞...
-Այո, իհարկե, ես վաղուց եմ զինվորագրվել իմ հայրենիքին և մինչև վերջ կլինեմ պաշտպանության նախարարության զինվորը:
-Ասել է՝ Աստված մի արասցե, ճակատագրական պահին...
-...մեկուկես տարի առաջ համերգային ծրագրով Արցախում էի, այնտեղ հայտարարեցի՝ Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ սկսվի, ես կրկին այստեղ կլինեմ, իմ զինվորի կողքին:
-Ի՞նչ կարծիքի եք հայկական շոու բիզնեսի և մասնավորապես նրա ներկայացուցիչների մասին:
-Հայկական շոու բիզնեսը զարգանում է, մենք ունենք բավականին շնորհալի երիտասարդներ, կան հրաշալի երիտասարդ ձայներ, ընտրանին շատ է, դա լավ է. որակը կբարձրանա, միայն նրանց հովանավորել և սատար կանգնել է պետք:
-Հե՞շտ է կայանալը (որպես արվեստագետ) ԱՄՆ-ի նման երկրում:
-Գիտե՞ք, ցանկացած տեղ դյուրին է, եթե կայացած ես ու ամենակարևորը, իրական արվեստագետ ես:
-Վերջերս ԱՄՆ-ում անցկացված «Արմենիա գոլդ սթար» մրցանակաբաշխության ժամանակ Դուք ևս մրցանակ ստացաք: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
-Այո, «Արմենիա գոլդ սթար» մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել եմ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Բայց իմ ամենամեծ պարգևատրումը իմ ժողովրդի կողմից սիրված ու ընդունված լինելն է:
-Հայաստանի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ունեք:
-Իմ հայրենիքում հաճախ եմ լինում, երբ ազգականներս հրավիրում են ուրախությունների, հարսանիքների: Ի դեպ, աշնանը պատրաստվում եմ Լոս Անջելեսում համերգ ունենալու, որից անմիջապես հետո կմեկնեմ Հայաստան, կրկին համերգ ունենալու:
-Ըստ Ձեզ, տարբերություն կա՞ հայ և արտասահմանյան հանդիսատեսի միջև:
-Իհարկե կա, կան տարբեր շերտավորումներ, և մի մոռացեք՝ հայն ուր էլ լինի, միևնույն է, սիրում է իր երգը:


Ճեպազրույցը՝
Լյուբա
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Բելգիա

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ