Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Անջելինա Ջոլին՝ լեդի

Անջելինա Ջոլին՝ լեդի
14.06.2014 | 20:44

Հոլիվուդի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական ծննդյան նախօրեին միապետից ստացել է ասպետի տիտղոսի կանացի տարբերակը՝ տիկնոջ պատվավոր տիտղոս՝ ակտիվ մարդասիրական գործունեության համար։ Տիկնոջ տիտղոսը թագուհու անունից Ջոլիին շնորհել է Միացյալ Թագավորության արտգործնախարար ՈՒիլյամ Հեյգը։
Դերասանուհին ամուսնու՝ Բրեդ Փիթի ուղեկցությամբ Լոնդոնում է և որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հատուկ դեսպան մասնակցում է հակամարտությունների գոտիներում կանանց դեմ սեռական բնությունների թեմայով գագաթնաժողովին։ Պարգևատրությունից հետո Անջելինա Ջոլին լրագրողներին ասել է. «Պարգև ստանալ արտաքին քաղաքականությանն առնչվող գործունեության համար, մեծ պատիվ է, քանի որ այդ գործին եմ ուզում նվիրել իմ աշխատանքային կյանքը»: Նա սակայն չի կարող լեդի կոչվել, քանի որ Բրիտանիայի քաղաքացի չէ: Ջոլիից բացի, պարգևատրվել է հարյուր մարդ, նաև՝ դերասաններ Դենիլե Դեյ Լյուիսը և Դեմիեն Լյուիսը:

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ