Երևանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդօրինակմանը վերաբերող միջոցառմանը մասնակցող էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքերից պարզ դարձավ, որ դեռ հայտնի չէ՝ երբ է նախատեսված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը: «Պայմանագրի ստորագրումը հունիսին էր նախատեսվում... ես հիմնական բանակցող չեմ, չեմ մասնակցում բանակցություններին, բայց ակնհայտ է, որ 2015 թվականի հունվարի 1-ից մեզ վերաբերող մասով մենք ունենք մեծ աշխատանքներ և տեխնիկական կանոնակարգերը արդեն պիտի գործեն։ Ես չեմ կարող հստակ ժամկետ ասել, բանակցային գործընթացին անձամբ չեմ մասնակցում»,- ասել է Գառնիկ Բադալյանը: