ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայաստանի տնտեսությունը կախում ունի արտաքին ներդրողներից

Հայաստանի տնտեսությունը կախում ունի արտաքին ներդրողներից
25.06.2014 | 13:47

Ռոբերտ Քոչարյանն այնպիսի բան է ասել, որ ողջ ժողովուրդը գիտի և դա մեծ հայտնագործություն չէ: Այս մասին այսօր հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` Որոտանի ՀԷԿ-երի համալիրի օտարման վերաբերյալ Քոչարյանի արձագանքին անդրադառնալով: Բոստանջյանն ասել է, թե ոչ մի բանի հետ համաձայն չէ, համաձայն է միայն երկրի շահերի հետ: «Պետք է առաջնորդվենք մի բանով` որն է հասարակության շահը»,- ասել է Բոստանջյանը: Վերջինիս կարծիքով`«այսպես կշարունակվի այնքան, մինչև հանրապետությունը ամբողջությամբ դատարկվի»:

Բանավեճի մյուս կողմը` տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշել է, թե մեր երկրում խախտվում է սեփականության ձևերի բազմազանության սկզբունքը, որը կարող էր մրցակություն բերել տնտեսության մեջ: Մանասերյանի կարծիքով` ավելի ճիշտ կլիներ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը բաժնետիրական ընկերություն լիներ: Էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված տնտեսագետն ասել է, թե հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքից մինչև շահույթ էլեկտրաէներգիայի գինը «տասնապատիկ շատ է» և նման մեծ տարբերություններ Հայաստանում շատ կտեսնենք, քանի որ ներդրողը հենց այնպես չի գալիս և գումարներ ծախսում Հայաստանում, իսկ Հայաստանի բնակիչը այդպիսով կախում է ունենում արտաքին ներդրողներից: «Հարց է առաջանում` արդյոք մենք ի վիճակի չենք դա ինքներս կազմակերպելու»,-ասել է Մանասերյանը և հավելել, որ «պետք է խթանել ներքին ներդրումները»:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ