«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Վարպետության դասեր` «Ոսկե ծիրանի» շրջանակում

Վարպետության դասեր` «Ոսկե ծիրանի» շրջանակում
08.07.2014 | 12:32

Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացնում է այս տարվա ծրագրում նախատեսվող վարպետության դասերը: Հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը: Հուլիսի 15-ին ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան-կեն, հուլիսի 17-ին` անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Դասախոսությունը վերնագրված է «Աֆրո-ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»: Հուլիսի 18-ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան), իսկ հուլիսի 19-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:

Վարպետության բոլոր դասերը տեղի կունենան «Նաիրի» կինոթատրոնում: Սկիզբը՝ ժ. 15:00: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ