«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Յուրաքանչյուր ոք իր հետևում թաքցնում է մի կյանք, որ ուրիշ է»

«Յուրաքանչյուր ոք իր հետևում թաքցնում է մի կյանք, որ ուրիշ է»
16.07.2014 | 11:56

Թուրքական կինոն բավական շատ է ներկայացվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Այս տարի փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված է ռեժիսոր, սցենարիստ ԹԱՅՖՈՒՆ ՓԻՐՍԵՄԻԼՕՂԼՈՒԻ «Ես նա չեմ» ֆիլմը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրք ռեժիսորն ասաց, որ ֆիլմի հիմքում ինքնության փոփոխությունն է. «Ես տարված եմ այդ սյուժեով և ներառել եմ այն իմ սցենարներում, նովելներում: Ինքնությունը փոխելու հիմնական պատճառը գոյատևումն է: Բայց երբեմն այն որևէ հատուկ պատճառ չի ունենում: Ֆիլմում էլ, թվում է, պատճառ չկա, որ հերոսը փոխի իր ինքնությունը և դառնա ուրիշ մարդ, բայց, կարծում եմ, յուրաքանչյուր ոք իր հետևում թաքցնում է մի կյանք, որ ուրիշ է, և գալիս է մի շրջան, երբ անհատականությունը փոխելու խնդիր է ունենում»:
Թեև բարձրացվող խնդիրը համամարդկային է, մեզ համար այն զուգորդվում է հայի ճակատագրի հետ: Մանավանդ որ թուրքական քաղաքականության արդյունքում են հայերը պարտադրաբար փոխել ինքնությունը, «ծպտյալ հայեր» արտահայտությունը դժվար թե ծանոթ չլինի ռեժիսորին: Ի դեպ, նա չբացառեց, որ մի օր էլ իր հերոսը հայ կարող է լինել:
Փիրսեմիլօղլուն չորս վեպի և պատմվածքների երկու գրքի հեղինակ է: Հետաքրքրվեցի՝ իր գրական գործերի հիման վրա ֆիլմեր նկարահանո՞ւմ է: «Ես գրեթե չեմ օգտագործում իմ սյուժեները ֆիլմերում, փորձում եմ տարբերակել այս երկու բնագավառները: Չնայած վերջին ֆիլմիս նախագծի հիմքում կան տարրեր իմ վերջին նովելից»,-ասաց նա:
Հավելենք, որ Փիրսեմիլօղլուի խոսքով` Թուրքիայում կինոարտադրությունը վերջին 10-15 տարիներին առաջընթաց է ապրում, կապված մշակույթի նախարարության գործունեության, տրամադրած դրամաշնորհների հետ: «Բայց երիտասարդ ռեժիսորները ճիշտ չեն օգտագործում իրենց ընձեռած հնարավորությունները: Ավելի շատ քանակն է ավելացել, քան որակը: Տարեկան 3-4 լավ ֆիլմ է նկարահանվում»,- ընդգծեց ռեժիսորը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ