ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը
19.07.2014 | 22:46

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը:

Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Արման Գրիգորյան:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ