Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Մոսկվայում ձերբակալված կեղծ էքստրասենսների թվում կան նաև հայաստանցիներ

Մոսկվայում ձերբակալված կեղծ էքստրասենսների թվում կան նաև հայաստանցիներ
29.07.2014 | 12:39

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ երեք տասնյակ կեղծ էքստրասենսների՝ Հայաստանից ու Միջին Ասիայից։

Մոսկվայի ներքին գործերի բաժնից հայտնում են, որ 27 կասկածյալները հիմնականում Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և ՈՒզբեկստանից են։
Իրավապահների հաղորդմամբ՝ խումբը խաբել է հասարակ մարդկանց՝ նրանց ապագան գուշակելու պատրվակով կազմակերպել է ծեսեր, իբր՝ մարդկանց առողջությունը վերականգնելու և նրանց անձնական խնդիրները լուծելու նպատակով։
Ոստիկանության տվյալներով՝ խմբավորումը անօրինական ճանապարհով ստացել է ավելի քան 22 միլիոն 800 հազար դոլար։

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ