Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արգենտինայում դատավորը ծնողներին պարտավորեցրել է «Փոքրիկ իշխանը» կարդալ երեխաների համար

Արգենտինայում դատավորը ծնողներին պարտավորեցրել է «Փոքրիկ իշխանը» կարդալ երեխաների համար
30.07.2014 | 21:09

Արգենտինայում դատավորն ապահարզանի համար դիմած զույգին պարտավորեցրել է դատարան գալ երեխաների հետ և նրանց համար ընթերցել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի աշխարհահռչակ «Փոքրիկ իշխանը»:
Որոշումը կայացրել է Ռոսարիո քաղաքի ընտանեկան հարցերով դատավոր Ռիկարդո Դուտոն: Նա կարծում է, որ կտրականապես շփվել չցանկացող ամուսինների պահվածքից տուժում են երեխաները՝ 13 և 6 տարեկան տղաները, նրանցից մեկը՝ մոր, մյուսը հոր հետ է ապրում բաժանումից հետո:
Երեխաների շահերը չստորադասելու համար դատավորը վճռել է, որ մեկ ամիս ամեն շաբաթ զույգը պարտավոր է ներկայանալ դատարան և հատուկ աշխատակցի վերահսկողությամբ ընթերցել գիրքը: Ինչպես նաև կարդալ «Երեխայի իրավունքների կոնվենցիայի» տեքստը և իսպանացի փիլիսոփա Ֆերնանդո Սավատերի «Էթիկա Ամադորի համար» գործը: Եթե ծնողներից որևէ մեկը չկատարի վճիռն ինքնակամ, դատավորը կարող է ընթերցանության վայր բերման ենթարկելու վճիռ կայացնել:

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ