-
01.10.2020|
22:19
Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
01.10.2020|
22:18
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներից վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկատվության կապակցությամբ:
-
01.10.2020|
22:16
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խոր մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:
-
01.10.2020|
22:13
Հոկտեմբերի 1-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին:
-
01.10.2020|
22:09
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փոխանցմամբ, Փարիզն ունի ստույգ տեղեկություններ, որ Թուրքիայից տեղափոխված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին:
-
01.10.2020|
22:07
Ֆրանսիան ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակի ռմբահարման հետևանքով վիրավորված լրագրողներին հնարավորինս արագ տուն վերադարձնելու համար՝ ասել է Բրյուսել ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ Բելգիայի մայրաքաղաքում մասնակցելու է ԵՄ արտահերթ գագաթաժողովին:
-
01.10.2020|
22:06
Հայաստանի Աժ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ` ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների՝ հայտարարել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
-
01.10.2020|
22:04
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ամերիկյան CNBC-ի հետ հարցազրույցում խոսել է Կովկասում սիրիական սցենարի կրկնության վտանգի մասին` նախազգուշացնելով, որ եթե միջազգային հանրությունը հիմա չմիջամտի արցախյան պատերազմին, Կովկասը կդառնա մեծ խնդիր նաև իրենց համար. - «Պատկերացնում եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա»:
-
01.10.2020|
22:02
ԱՄՆ Կոնգրեսում ժամեր անց քվեարկության կդրվի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձև։
-
01.10.2020|
22:01
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված ծայրահեղ վտանգը: