20.06.2018|
08:52
ԱՄՆ-ի Սենատը օրինագիծ է ընդունել 2019 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին, որտեղ ներառված է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումն արգելող լրացում: Reuters-ը հաղորդում է, որ հինգերորդ սերնդի կործանիչները Անկարային չեն վաճառվի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհամոզի կոնգրեսականներին, որ Թուրքիայի գնած ռուսական զենիթահրթիռային С-400-ները չեն սպառնում ՆԱՏՕ-ին: