-
02.02.2017|
23:02
Նախօրեին գերված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Բաքվի վարկածը, որ իր որդին ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայող չէ:
-
02.02.2017|
22:59
Սիրիայի զինուժը հայտնել է, որ Հալեպից հյուսիս-արևելք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ընթացքում արդեն 32 գյուղ է ազատել:
-
02.02.2017|
19:25
Թալիշի ուղղությամբ երեկ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գերեվարված ադրբեջանական բանակի զինծառայողի կյանքին Արցախում վտանգ չի սպառնում՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
-
02.02.2017|
19:22
ԱՄՆ-ը հաստատում է, որ առաջին անգամ փոքր թվով զրահապատ մեքենաներ է տրամադրել սիրիացի զինյալներին՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Ռաքքայից դուրս մղելու համար:
-
02.02.2017|
19:20
Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի, Բելգիայում Հայաստանի դեսպանի և ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցչի կողմից:
-
02.02.2017|
19:16
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե երեկ «հայերի կողմից տարածված տեղեկատվությունը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ռազմաճակատի գծում սադրանք իրականացնելու և նրա կորուստների մասին, սուտ է»:
-
02.02.2017|
19:15
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 130 կրակոց:
-
02.02.2017|
10:02
Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
-
01.02.2017|
18:03
TimeTurk կայքն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրանյան այցին։ Թուրքական լրատվամիջոցն առանձնահատուկ նշել է, թե Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել Արցախի խնդրի հետ կապված Իրանի պահվածքից։
-
01.02.2017|
17:37
Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 165 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82- միլիմետրանոց ականանետ (1 արկ):